Հարգելի լրագրողներ, խնդրում եմ աշխարհի ամենաթափանցիկ կառավարությունից հայցել հրապարակել երեկ՝ դեկտեմբերի 27-ին Վենետիկից ստացված նամակը․ Ա․ Հովհաննիսյան

Հարգելի գործընկերներ պարզվում է՝ երեկ արդարադատության նախարարությունում Վենետիկի հանձնաժողովից ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ նամակ է ստացվել, որում ոչ միայն բացատրություններ են հայցվում, այլև բավական միարժեք որակումներ են տրվում իշխանությունների գործողություններին։

Կարծում եմ՝ ակնհայտ է, որ օրվա իշխանությունների այս անպատասխանատու և արկածախնդիր վարքագծի պատճառով մեր պետության միջազգային հեղինակությանը լուրջ հարված է հասցվում։

Ընդ որում, տիկնայք և պարոնայք, հարկ է գիտակցել, որ եթե փորձառության պակասի պատճառով խաբվում եք եվրոպացիների ժպիտներին, ապա իմացեք՝ նրանք ամեն ինչ շատ լավ հասկանում են։ Ու այս ընթացքը շարունակելու պարագայում կարմիր քարտը պարզապես անխուսափելի է լինելու։ Դրանում չկասկածեք։

Հարգելի լրագրողներ, խնդրում եմ աշխարհի ամենաթափանցիկ կառավարությունից հայցել հրապարակել երեկ՝ դեկտեմբերի 27-ին Վենետիկից ստացված նամակը։

Կարծում եմ՝ եթե այդ նամակը ամբողջովին համապատասխանում է իշխանությունների քիմքին ու պատկերացումներին, ապա հրապարակման խնդիր չպիտի լինի։ Այնպես չէ՞։

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Հարգելի՜ գործընկերներ պարզվում է՝ երեկ արդարադատության նախարարությունում Վենետիկի հանձնաժողովից ՍԴ շուրջ ստեղծված…

Опубликовано Arpine Hovhannisyan Пятница, 27 декабря 2019 г.