Այ մարդ, կողմնորոշվիր` դու վարչապե՞տ ես, թե քուչի խուժան

Կեսգիշերին փոքրիկ բռնապետի մոտ դարձյալ ինչ-որ բան այն չէր: Լկտի և հիստերիկ բառապաշարով քաղաքական ընդդիմախոսներին նա անվանել է վնգստացողներ և սպառնացել, թե պետք է մոմ վառեն, քանի դեռ ազատության մեջ են:

Այ մարդ, կողմնորոշվիր`դու վարչապե՞տ ես, թե քուչի խուժան:

Ինչ մնում է ձերբակալություններով սպառնալուն, մի անգամ էլ ասեմ`վախեցող չկա. Կնստենք էլ, դուրս էլ կգանք:

Ամեն ինչ տղամարդու համար է: Եվ մի ջղաձգվիր օր օրի ավելացող քննադատների ի հայտ գալուց: Այդպիսին է բախտախնդիրների ճակատագիրը: Իսկ վիրավորանքն ու հայհոյանքը քաղաքական անճարակության ցայտուն ցուցիչ են:

ԱԺ-ը գրավելու, դատարանները շրջափակելու, ՍԴ դատավորներին կաշառելու, ժողովրդին խաբելու, քաղաքական տեռոր իրականացնելու, Արցախի ազատամարտը արժեզրկելու, տրանսգենդերության քարոզի, ընդդեմ հայագիտության արշավի և մնացածի համար ուշ, թե շուտ պատասխան պետք է տալ հանրությանը:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Այ մարդ, կողմնորոշվիր`դու վարչապետ ես, թե քուչի խուժանԿեսգիշերին փոքրիկ բռնապետի մոտ դարձյալ ինչ-որ բան այն չէր: Լկտի…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Пятница, 27 декабря 2019 г.