Գյումրիում նորակառույց շենքում 18 բնակարաններ հանձնվել են միայնակ տարեցներին

Գյումրիում նորակառույց շենքում առկա 18 բնակարանները հանձնվել են միայնակ տարեցներին, որոնք մինչև այժմ բնակվում էին տնակներում:

Այս մասին տեղեկացրել են կառավարության լրատվական ծառայությունից։

Սոցիալական բնակարանները կառուցվել են «Առդա» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Նիկոլ Փաշինյանը շրջել է բնակարաններով և շահառուներին շնորհավորել բնակարանամուտի և Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: