Ասադի խորհրդականը հայտնել է, որ Սիրիայում գտնվող թուրքական ուժերը դուրս են վռնդվելու

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյնա Շաբանը ամերիկյան NBC-ի հետ զրուցում խոսել է Սիրիայի նավթային պաշարներով հարուստ տարածքներում օտարերյա ուժերի ներկայության վերաբերյալ։

Ըստ սիրիացի պաշտոնյայի՝ ոչ մի օտարերկրյա ուժ որևէ իրավունք չունի Սիրիայի բնական պաշարների նատմամբ։ Նա չի բացառել, որ սիրիական բանակը ռազմական գործողություններ կարող է իրականացնել ամերիկյան ուժերի դեմ, որոնք վերահսկում են նավթային պաշարներով որոշ տարածքներ։

Ermenihaber.am-ի տեղեկացմամբ, Ասադի խորհրդականը նաև խոսել է թուրքական ուժերի ներկայության մասին Սիրիայում՝ համարելով այն անընդունելի։ Նա Սիրիայում գտնվող թուրքական ուժերին անվանել է «ահաբեկիչներ» և ավելացրել, որ իրենք մաքրելու են երկիրը անցանկալի օտարերկրյա ուժերից. «Անկախ նրանից լինեն դրանք ամերիկյան, թե թուրքական ուժեր»,- ասել է Շաբանը։