Տարեց տաքսիստին փողոցում ծեծող «Մերսեդեսի» վարորդը բերման է ենթարկվել ոստիկանություն (տեսանյութ)

Դեկտեմբերի 26-ին համացանցում տեսանյութեր էր հրապարակվել, ուր երևում է, թե ինչպես է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից իջնող տղամարդը ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնում տաքսու վարորդ տարեց մի տղամարդու։ Դժվար է ասել՝ միջադեպն ինչ ելք կունենար, եթե անցորդները չմիջամտեին։ Ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել ու պարզել «Մերսեդեսի» վարորդի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Դեկտեմբերի 27-ին Երևանի բնակիչ, 48-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու մեքենայով հանդերձ բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։