ՍՈՒ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է (տեսանյութ)

ՍՈՒ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է ինքնաթիռների դիմավորման արարողությանը:

«Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում վարչապետը ցուցադրել է ինքնաթիռների վայրէջքը, որին նախորդել է ինքնաթիռների ցուցադրական թռիչքը:

Տեսանյութում երևում է, որ Գյումրիում վայրէջք է կատարում 3 ինքնաթիռ, սակայն ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարը հայտնել էր, որ ՀՀ-ը պատրաստվում է ձեռք բերել 1 էսկադրիլիա (12) ՍՈՒ 30 ՍՄ ինքնաթիռ:

Տեսանյութը՝

Տարվա մեր գլխավոր ձեռքբերումը. «ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռներ:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Четверг, 26 декабря 2019 г.