Վանա լճում փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել

Դեկտեմբերի 26-ին Վանա լճում ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել, ինչի հետևանքով յոթ մարդ մահացել է, 64-ը կարողացել են փրկվել: Դեպքը տեղի է ունեցել Բիթլիսի ափամերձ շրջանում:

Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով փրկարարներ, ինչպես նաև շտապօգնության աշխատակիցներ։

Նշվում է, որ մարդկանց առևտրով զբաղվող հանցագործները, որպեսզի չբռնվեին անցակետերում, փորձել են մաքսանենգ ճանապարհով փախստականներ տեղափոխել Վանա լճով:

Փախստականների թվում եղել են Պակիստանի, Բանգլադեշի, Աֆղանստանի քաղաքացիներ:

Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն: