Ռուսական Azimuth ընկերությունը մեկնարկել է Երևան-Սոչի-Երևան կանոնավոր չվերթերը

Ռուսական Azimuth ավիաընկերությունը մեկնարկել է իր նոր՝ Երևան-Սոչի-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը, որոնք իրականացվելու են շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ։

Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջից։

«Ռուսական Azimuth ավիաընկերությունն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մեկնարկեց իր նոր՝ Երևան-Սոչի-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ: Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ»,- գրված է էջում։

Ռուսական Azimuth ավիաընկերությունն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մեկնարկեց իր նոր՝ Երևան-Սոչի-Երևան երթուղով կանոնավոր…

Опубликовано Zvartnots International Airport Среда, 25 декабря 2019 г.