Կան իշխանության ներսի և «ընդդիմադիր» սազանդարներ, որոնց գործը ՀՀԿ-ին քննադատելն է

Ավարտվում է 2019-ի քաղաքական տարին։

Իշխանությունն ու ընդդիմությունն ամփոփում են արած և չարած գործերը։

Բնական է՝ իշխանությունը փորձում է ներկայացնել իր «ձեռքբերումները», իսկ ընդդիմությունը՝ քննադատել իշխանություններին բացթողումների համար։

Բայց արի ու տես, կան իշխանության ներսի և «ընդդիմադիր» սազանդարներ, որոնց գործը ՀՀԿ-ին քննադատելն է։

Ով ինչից խոսի, սրանք խոսում են, թե ՀՀԿ-ն շանս չունի վերադառնալու։

Տո, այ քաղաքական գաստրոլյորներ, չհասկացա՞ք, որ ՀՀԿ-ն եղել է, կա ու լինելու է Հայաստանի քաղաքական դաշտի ամենաառանցքային դերակատարներից մեկը։

Դուք ձեր ճակատագրից խոսեք,որ ամբողջությամբ կախված է իշխանության ղեկավարի տրամադրությունից ու քմահաճույքներից, իսկ մենք՝ հարապետականներս, ապացուցել ենք մեր քաղաքական կենսունակությունը։

Ի տարբերություն շատ շատերի,ում գերնպատակն է եղել ու կա մնալ իշխանության մեջ կամ իշխանության կցորդ, մեր նպատակն այլ է, ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին՝ անկախ կարգավիճակից։

Հ.Գ. Անիմաստ է հանրապետականներիս վախեցնել հնարավոր ձերբակալություններով։

Աշոտ Նավասարդյանին ու Անդրանիկ Մարգարյանին չեն վախեցրել խորհրդային բանտերը, իսկ Վազգեն Սպարապետին ու Սերժ Սարգսյանին՝ պատերազմը։ Մենք դաստիարակվել ենք նրանց օրինակով։ Այնպես որ, 2020-ի համար նոր թեմա մտածեք։

Հ.Հ.Գ.Արտահերթ ընտրությունները ցույց կտան, թե ով՝ ինչքան ձայն ունի, պարոնայք։

Դուք ձեր դարդը լացեք, պարոնայք «պալատական ընդդիմադիրներ»։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Ավարտվում է 2019թ-ի քաղաքական տարին։Իշխանությունն ու ընդդիմությունն ամփոփում են արած և չարած գործերը։Բնական է՝…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Среда, 25 декабря 2019 г.