Պուտինի հարցում ռուս ժողովրդի բախտը շատ է բերել. Նազարբաև

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ 20 տարի առաջ Ռուսաստանի ապագա ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ ծանոթության ժամանակ նրան զարմացրել է ռուս քաղաքական գործչի էներգիան և նրա պատրաստակամությունը հստակ պատասխանելու ցանկացած մարտահրավերի:

«Առաջինը, որ ինձ զարմացրեց, երբ Վլադիմիր Վլադիմիրովիչը դարձավ Ռուսաստանի կառավարության ղեկավար, նրա բարձր կրթվածությունը, էներգիան և ամենաբարդ հարցերը լուծելու պատրաստակամությունն էր»,-նշել է Նազարբաևը:

Ղազախստանի առաջին նախագահի կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնության ժողովրդի բախտը շատ է բերել Վլադիմիր Պուտինի հարցում, որը 21-րդ դարի սկզբին դարձավ երկրի ղեկավար և երկիրն անցկացրեց ամենադժվար փորձությունների միջով, ինչի շնորհիվ նրա ղեկավարությամբ Ռուսաստանը դարձավ հզոր տերություն: