Առողջության պարտադիր ապահովագրության ներդմամբ շահառուները երկար ամիսներ հերթերի կսպասեն (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է ֆեյսբուքյան «Մի արեք այսպես» խմբի համահիմնադիր Լևոն Հարությունյանը։ Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը՝  նաև ընդունելով հարակից մի քանի այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծեր։ Մասնավորապես՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքը, որով նախատեսվում է պետական տուրք սահմանել երթևեկության կանոնների խախտման համար տուգանքները բողոքարկելու դեպքում։ Լևոն Հարությունյանի դիտարկմամբ՝ դրանով փորձ է արվել խուսափել այնպիսի վիճակներից, երբ վարչական դատարանի ծանրաբեռնվածության պայմաններում դատական նիստերի հետաձգման պատճառով կարգազանց վարորդը կարող է տևական ժամանակ խուսափել պատժից։

Լևոն Հարությունյանի հետ խոսեցինք նաև ՀՀ առողջապահության նախարարության՝ առողջության պարտադիր ապահովագրության վերաբերյալ ներկայացրած հայեցակարգից, որը նա հում է համարում՝ ասելով, որ շատ հետևանքների համար կանխարգելման մեխանիզմներ առաջարկված չեն։ Օրինակ՝ համակարգի ներդրման դեպքում, ըստ նրա, անխուսափելի կլինեն առողջապահական ծառայություններ ստանալու համար գոյացող երկարատև հերթերը, ինչը քաղաքացուն կարող է դրդել վճարովի ծառայություն ստանալու քայլին։

Մանրամասները՝ տեսանյութում