Արարատ Միրզոյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նարեկ Սամսոնյանի

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի:

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Արարատ Միրզոյանը վիրավորանքի և զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջ է ներկայացրել:

Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին: