Կառավարությունը դեմ է, որ միջին մասնագիտական հաստատություններում կրթությունը լինի նաև վճարովի (տեսանյութ)

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ նախագծի հիմնական զեկուցող Մխիթար Հայրապետյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է միջին մասնագիտական կրթությունը դարձնել նաև վճարովի՝ այս կերպ լրացնելով օրենսդրական բացը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ նշեց, թե ինչու է դեմ այս նախագծին, և թե ինչու է կառավարությունը բացասական եզրակացություն տվել։

Հավելենք, որ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջի համաձայն՝ 2017-2018 ուսումնական տարվանից նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում հիմնական կրթության հիմքով ընդունելությունը կատարվում է բացառապես անվճար ուսուցման համակարգում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տարեկան հատկացված տեղերին համապատասխան մրցութային կարգով։

Մանրամասները՝ տեսանյութում