Փաշինյանի կողմից վարքագծի սկզբունքի խախտման առկայության հարցով մեր կազմակերպությունը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին․ Աղասի Ենոքյան

Ուզում եմ տեղեկացնել, որ մեր կազմակերպությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է դիմել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի կողմից վարքագծի սկզբունքի/կանոնի խախտման առկայության մասին հարցով։

Վարչապետը հանրային պաշտոն զբաղեցնող անձ է, ով համաձայն ՀՀ օրենսդրության, պարտավոր է պահպանել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված վարքագծի սկզբունքները, դրանցից բխող վարքագծի կանոններ։ «Մասնավոր օգուտի համար հանրային պաշտոնի օգտագործման անթույլատրելիության» համընդհանուր ստանդարտի ներքո ուղղակիորեն արգելվում է պաշտոնատար անձանց կողմից հանրային պաշտոնի կամ տիտղոսի կամ հանրային պաշտոնի հետ ասսոցացված հեղինակության օգտագործումը որևէ ընկերության, ապրանքատեսակի կամ ծառայության ներկայացման կամ որակի հաստատման համար:

Մինչդեռ, սույն թվականի նոյեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում (https://m.facebook.com/story.php?story_fbid=2475282429458804&id=1378368079150250 գովազդել է «Մետեքսիմ» ՍՊԸ-ին և իր կոչի միջոցով նպաստել է մասնավոր կազմակերպության գործունեությանը՝ փաստացի առավելություններ ապահովելով վերջինիս համար։

Հուսով ենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համապատասխան գնահատական կտա հանրային պաշտոն զբաղեցնող Նիկոլ Վովայի Փաշինյանի այս գործունեությանը։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Ուզում եմ տեղեկացնել, որ մեր կազմակերպությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է դիմել Հայաստանի Հանրապետության…

Опубликовано Aghasi Yenokyan Воскресенье, 22 декабря 2019 г.