ԿԵ ԱԱՏՄ աշխատակիցները նվերներ են հանձնել հարավային զորամասերից մեկի զինվորներին

Ամանորին ընդառաջ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակազմը սեփական նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության հետ համաձայնությամբ, ի լրումն ՊՆ-ի կողմից տրամադրվող խնամքի միջոցների, հարավային զորամասերից մեկի զինվորներին նվերներ է հանձնել։

Ելնելով սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում իր գործառույթներից՝ ԱԱՏՄ թիմը զինվորների համար որպես նվեր ընտրել է հիգիենիկ պարագաներ։

Սահմանապահ զորամաս այցի ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը զրուցել է զինվորների հետ, տեսչական մարմնի աշխատակիցների հետ համատեղ ծանոթացել զորամասի սանիտարահիգիենիկ վիճակին, ինչի վերաբերյալ զորամասի պատասխանատուներին տրվել է խորհրդատվություն։