Ղազախստանի, Վրաստանի քաղաքացիները 25 հազարով հաշվառվում են և մեքենա արտահանում Հայաստանից (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։ Առաջիկայում ավտոներկրողները պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել ԱԱԾ-ի դիմաց՝ կառույցի ուշադրությունը հրավիրելով այն բանի վրա, որ տևական ժամանակ է Ղազախստանի, Վրաստանի, Ռուսաստանի քաղաքացիներ Հայաստանի տարբեր հասցեներում գումարով գրանցվելով՝ մեքենա են գնում օտար երկրներից, մաքսազերծում և հետո այդ մեքենաներն արտահանում են իրենց երկրներ։ Իսկ ավտոներկրողները, որոնք նախատեսել էին Հայաստանից մեքենաներ արտահանել և այդ նպատակով մեծ թվով մեքենաներ են ձեռք բերել, մնում են ձեռնունայն։ Տիգրան Հովհաննիսյանի կարծիքով՝ հաշվառման փաստաթղթերի վաճառքը որևէ ազդեցիկ մարդու բիզնեսն է դարձել, որում փաստորեն ներգրավված են նաև պետական կառույցներ, և իրենք պահանջելու են, որպեսզի այդ բիզնեսի համար վճարված հարկերի մասին իրենց տեղեկություն տրամադրեն։

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահի հետ խոսեցինք նաև բալային համակարգի ներդրման արդյունավետության, խցանումների, վթաների թիվը կրճատելու հնարավորությունների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում