ՀՀ ԶՈՒ-ն համալրվել է ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով

Հայաստանի Զինված ուժերը համալրվեց ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով․ «2019 թվականի արտադրության: Սա այս տարվա մեր ամենակարեւոր ձեռքբերումներից է: Քանակի մասին ոչինչ ասել չեմ կարող: Ռազմական գաղտնիք է»։