Հակառակորդը ՊԲ առաջապահ ուժերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց

Դեկտեմբերի 15-ից 21-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ կիրառելով, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ շուրջ 180 անգամ՝ ՊԲ առաջապահ ուժերի ուղղությամբ արձակելով  ավելի քան 1200 կրակոց:

Արցախի ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, ԱՀ զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, նշված ժամանակահատվածում հստակորեն կատարել են առաջադրված մարտական խնդիրները՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով մշտական վերահսկողության ներքո: