Բակո Սահակյանը «Արցախէներգոյի» աշխատակիցների հետ քննարկել է ընկերության ծրագրերը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է «Արցախէներգո» ընկերության մի խումբ աշխատակիցների՝ գլխավոր տնօրեն Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ քննարկվել են ընկերության գործունեությանը, առկա խնդիրներին եւ ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաներին մասնագիտական օրվա եւ գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով նրանց հաջողություններ:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: