ԲԴԽ-ն համաձայնություն է տվել՝ Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն

Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանը կազատազրկվի: Այս մասին տեղեկացրել են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ ԲԴԽ որոշման մեջ գրված է․

«Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 20-ին, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի միջնորդությունը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ազատի Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությունները, որոշել է.

Միջնորդությունները բավարարել, համաձայնություն տալ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն»: