Այլասերվածներին ցանկանում են մեր գլխին նստեցնել, ախր հիմա «թավշյա Հայաստանն» է

Այլասերվածների իրավունքների պաշտպան սորոսական այս կազմակերպությունները և նրանց ներկայացուցիչ հանդիսացող անձինք (դեռ չենք անդրադառնում նրանցից ոմանց` սեռական փոքրամասնությանը պատկանելու, այլասերված լինելու հարցին) իրենց մեծ ներդրումն են ունեցել «թավշյա հեղափոխություն» կոչվածի իրականացման գործում: Նաև այս հանգամանքը նկատի ունենալով, նրանք, որպես «թավշյա հեղափոխության» արդյունքի փայատեր, ՀՀ իշխանություններից պահանջում են օրենսդրական այնպիսի «բարեփոխումներ», որոնցով Հայաստանն էլ ավելի կթաղվի սոդոմական մեղքի մեջ, այլասերվածներն էլ, պատկերավոր ասած, կելնեն, կնստեն հասարակության գերակշիռ մեմամասնությունը` ավելի քան 99 տոկոսը կազմող առողջ հատվածի գլխին:

Թեկուզ միայն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցում ՀՀ ներկայիս իշխանությունների դիրքորոշումը լիովին բավարար է փաստելու, որ նրանք մեծապես կատարում են այլասերվածների, նրանց իրավունքների պաշտպանների ու հովանավորների, այդ թվում նաև Արևմուտքի համապատասխան կառույցների կամքն ու ցանկությունները:

Վերոնշյալին, իհարկե, կարող ենք ավելացնել նաև փաշինյանական հակաքրիստոնեական, հակաեկեղեցական, հակաէջմիածնական իշխանության որոշակի օրենսդրական նախաձեռնություններ, որոնց առաջիկայում դեռ հանգամանորեն կանդրադառնանք, ինչպես նաև գոնե մինչև 16 տարեկան անձանց շրջանում այլասերման քարոզն արգելող օրենքի նախագծի մերժումը խորհրդարանական մեծամասնության կողմից:

Սակայն, ինչպես պարզվեց օրերս, Սաքունցին և մյուսներին նույնիսկ այս ամենը դեռ չի բավարարում, և նրանք ավելիին հասնելու համար պատրաստվում են հաջորդ ամիս «զեկույց» կոչված յուրօրինակ մատնագրով դիմել Արևմուտքի համապատասխան կառույցներից մեկին` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, որպեսզի վերջինս Հայաստանի նկատմամբ «աչոկներ» հավաքի և ՀՀ իշխանություններից պահանջի իրականացնել զեկուցողների առաջարկած օրենսդրական «բարեփոխումները», այսինքն` չարեփոխումները: Այլ կերպ ասած` պահանջի իրականացնել Հայաստանի կործանման Սորոսի, երկիրը ներսից փլուզելու, ոչնչացնելու գնդապետ Դանի և ժողովուրդների կործանման Ալան Դալեսի դավադիր ծրագրերը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այս թեմայով մեր նախորդ` «Հայաստանի կործանման Սորոսի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի դավադիր ծրագիրը» հրապարակմամբ, Հայաստանում գործող, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցի («Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան») նախաձեռնությամբ ու կազմակերպմամբ, ս. թ. դեկտեմբերի 18-ին «ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան» հյուրանոցում հավաքվել են իրար գլխի ու «Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 35-րդ նստաշրջանում Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ» վերտառությամբ հանրային քննարկում ծավալել:

Վերոնշյալ միջոցառման պաշտոնապես հայտարարված նպատակն էր` ներկայացնել Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ քաղաքացիական հասարակության մշտադիտարկման ամփոփ արդյունքները ներառող, քաղաքացիական հասարակության կողմից պատրաստված և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նիստին (20-31 հունվարի, 2020թ.) ներկայացվելիք զեկույցները, ինչպես նաև քննարկում ծավալել մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգի շուրջ:

Ըստ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նիստին (20-31 հունվարի, 2020թ.) Հայաստանից ներկայացվելիք քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համատեղ զեկույցի 1-ին մասի «Խտրականություն սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքերով» կետի, «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները 2015-2017 թվականներին արձանագրել են ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ ատելության հանցագործությունների 35 միջադեպեր, սակայն համապատասխան իրավակարգավորումների բացակայությունը սահմանափակում է արձանագրված հանցագործություններից շատերի առթիվ իրավական միջոցներ կիրառելու հնարավորությունը: Ոստիկանույունը չի կատարում նրանց նկատմամբ սպառնալիքների և բռնության դեպքերի արդյունավետ և համապարփակ քննություն»:

Այս կապակցությամբ նախ նշենք, որ Հայաստանում ոստիկանությունը քննություն իրականացնող մարմին չէ, դրանով զբաղվում է ՀՀ քննչական կոմիտեն:

Երկրորդ. Հայաստանի քրեական օրենսդրությունում «ատելության հանցագործություններ» հասկացություն չկա ու չպետք է լինի թեկուզ միայն այն հիմքով, որ այն հակասում է իրավական որոշակիության հայտնի սկզբունքին: Հակառակ պարագայում` նույնիսկ այլասերվածների «թանին թթու ասելը» նրանց, նրանց «իրավունքների» պաշտպանների ու հովանավորների կողմից կարող է համարվել իբրև ատելության հանցագործություն, և նրանց պահանջով իբրև այդպիսին որակվել նաև իրավապահ մարմինների կողմից: Հայաստանում դա չի՛ լինելու:

Երրորդ. Հայաստանում 2015-2017 թթ. ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ ատելության հանցագործությունների 35 միջադեպեր չեն եղել, նշված թիվն արհեստականորեն ուռճացված է, զեկույցում առկա տեղեկատվությունը` կեղծ, և սա` անկախ նրանից, որ այդ թիվը նշված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին Հայաստանից ներկայացված և որոշ դեպքերում զրպարտությունների հիման վրա կառուցված «Ատելության հիմքով հանցագործությունների հաղորդում» կոչվածի մեջ, որի վրա հղում են կատարել զեկույցի հեղինակները:

Չորրորդ. Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ վերոնշյալ ժամանակահատվածում չեն եղել այնպիսի հանցագործություններ, որոնց առթիվ համապատասխան իրավակարգավորումների բացակայության հետևանքով հնարավոր չի եղել կիրառել իրավական միջոցներ: ՀՀ քրեական օրենսդրությունն ունի լիովին բավարար իրավակարգավորումներ` անձի նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքում իրավական միջոցներ կիրառելու համար:

Հինգերորդ. զեկույցում առկա այն տեղեկատվությունը, թե ոստիկանույունը չի կատարում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ սպառնալիքների և բռնության դեպքերի արդյունավետ և համապարփակ քննություն, կա՛մ իրականությանը չի համապատասխանում, կա՛մ, առնվազն, լուրջ կասկածների տեղիք է տալիս: Հակառակը` ՀՀ քննչական կոմիտեն չի կատարում ԼԳԲՏ անձանց կողմից կատարված հանցագործությունների արդյունավետ և համապարփակ քննություն:

«ԼԳԲՏԻ անձինք և նրանց իրավունքները պաշտպանողներն ատելության հռետորաբանության ու սպառնալիքների թիրախ են դառնում սոցիալական ցանցերում հասարակական գործիչների կողմից` այդ թվում քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և խորհրդարանի անդամների»,- նշված է հիշյալ համատեղ զեկույցում:

Վերոնշյալի առնչությամբ շատ հակիրճ նշենք, որ սոդոմական մեղքի և այն տարածողների, այլասերման ուղղակի կամ անուղղակի քարոզով հանդես եկողների քննադատությունը, նախատինքը, պարսավանքը, նրանց ամոթանք տալն ամենևին չեն նշանակում ատելության հռետորաբանություն, բայց եթե զեկույցի հեղինակ սաքունցները և այլ սորոսականներ շատ են ուզում այդպես համարել, ապա թքած դրա վրա, սոդոմական մեղքի և այլասերման քարոզով հանդես եկողների նկատմամբ սրանից հետո էլ համապատասխան վերաբերմունքը շարունակվելու է, ընդ որում, ավելի ուժգին և ոչ միայն սոցիալական ցանցերում: Ինչ վերաբերվում է ԼԳԲՏ անձանց` սպառնալիքների թիրախ դառնալուն, ապա զեկույցում ուղղակի անտեսված է այն հանգամանքը, որ նրանք հաճախ հենց իրենք են իրենց լկտի հրապարակումներով, պատասխաններով, պահվածքով սադրում և արժանանում դրան:

Արթուր Հովհաննիսյան