Բակո Սահակյանը Էդուարդ Մարտիրոսյանի հետ քննարկել է երկու պետությունների անվտանգության կառույցների փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի հետ: Այս մասին տեղեկացրել է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: