«Վարչատարածքային բաժանման հարցը չի կարող դրվել հանրաքվեի». Գևորգ Դանիելյան

«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է այն հարցերի շրջանակը, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի, որոնցից մեկն էլ վարչատարածքային բաժանման հարցն է: ԱԺ-ում, հավանաբար, հիմք են ընդունել Սահմանադրության միայն 204-րդ հոդվածի 3-րդ մասը, որով վարչատարածքային բաժանման հարցը ներառված չէ այն օրինագծերի ցանկում, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի, ուստի եզրակացնելով, որ դա առնչվում է այն հարցերին, որոնք կարող են լրացուցիչ նախատեսվել միայն սահմանադրական օրենքով, հընթացս նախաձեռնել են ուժը կորցրած ճանաչել հիշյալ կետը:

Առաջարկում եմ ուշադրություն դարձնել, որ վարչատարածքային բաժանման հարցը չէր էլ կարող արտացոլվել Սահմանադրության 204-րդ հոդվածի 3-րդ մասով, քանզի այդ առնչությամբ նույն Սահմանադրությամբ արդեն իսկ առկա են ինքնուրույն սահմանադրական կարգավորումներ, ուստի լրացուցիչ նախատեսելը կլիներ անհարկի կրկնություն, ինչն օրենսդրական տեխնիկայի կանոնների խախտում է: Մասնավորապես, Սահմանադրության 121-րդ հոդվածի համաձայն. «Վարչատարածքային բաժանումը, Կառավարության ներկայացմամբ, սահմանվում է օրենքով»: Այսպիսով՝ Սահմանադրությունը իմպերատիվ նախատեսում է վարչատարածքային բաժանումը սահմանելու ընթացակարգ, ինչից բխում է, որ ցանկացած այլ իրավական ակտով չի կարող սահմանվել որևէ այլընտրանքային կարգ: Իսկ այսպիսի կարգավորման բուն գաղափարն այն է, որ Սահմանադրությամբ նախապես ուրվագծվի այն հարցերի շրջանակը, որոնց համար պատասխանատուն բացառապես Կառավարությունն է, սա երաշխավորում է ողջամտության սահմաններում Կառավարության անկաշկանդ գործունեություն, և որևէ այլ միջամտություն չի կարող իրավաչափ համարվել …

Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից։

«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է այն հարցերի շրջանակը, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի,…

Опубликовано Gevorg Danielyan Четверг, 19 декабря 2019 г.