«Ծույլ» թռչունն ինքնաթիռով Սինգապուրից Լոնդոն է թռել (տեսանյութ)

Թռչունն ինքնաթիռի սրահում երկար ճանապարհ է կտրել՝ իր համար անսովոր հարմարավետությամբ։

Սինգապուր-Լոնդոն չվերթ իրականացնող ինքնաթիռը պատահմամբ արտասովոր ուղևոր է տեղափոխել։

Ուղևորներից մեկը «Յութուբում» հրապարակել է թռչնի «չվելու» կադրերը։ Նկատելի է, որ ուղեկցողներն անկեղծորեն ջանում են բռնել «խարդախ» ուղևորին, բայց՝ ապարդյուն․ թռչունը թևերը թափահարելով՝ հեռանում է նրանցից։

Արժե ընդգծել, որ թռչունը թռիչքի ամբողջ ընթացքն անցկացրել է բիզնես-դասի սրահում։ Ըստ երևույթին, բնազդը նրան հուշել է «վայրէջք կատարելու» համար լավագույն տեղը։