Կոռուպցիայի դեմ պայքարի դրական գործընթաց չկա, համոզված եմ՝ ավելի սկանդալային դեպքեր են լինելու (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Համահայկական ազգային համաձայնություն շարժման քաղաքական խորհրդի համանախագահ Լուսինե Հարոյանը, որի հետ խոսեցինք օրվա իշխանությունների կառավարման գրեթե երկու տարվա գործունեությանից։ Երկու տարվա ընթացքում ի՞նչ է փոխվել մեր՝ հայաստանցիներիս և երկրի կյանքում, կարո՞ղ ենք ասել, որ համաժողովրդական զարթոնքի սպասելիքներն արդարանում են և կիրառված ներուժն արդյունավետ է իրացվում։ Հաղորդման հյուրը նշեց, որ երկու տարի առաջ տեղի ունեցածն իր համար իշխանափոխություն էր, և որ այդ երկու տարվա ընթացքում որևէ դրական ու համակարգային փոփոխություն երկրում չի եղել, և չի էլ լինի, քանի դեռ գործում է նախկին տնտեսական կացութաձևը երկրում գործում է վարչաօլիգարխիկ համակարգը։

«1991 թ․ անկախության հռչակագրում հստակ գրված է, որ ՀՀ բնական ռեսուրսների՝ օդի ջրի, հողի, ընդերքի, տնտեսական, մշակութային արժեքների տերը ժողովոուրդն է, բայց չի գտնվի Հայաստանում գեթ մեկը, որը կպնդի, թե դրանք ժողովրդի սեփականությունն են։ Փաստացի երկրի համար ռազմավարական բոլոր օբյեկտները գտնվում են օտարերկրյա կապիտալի և մասնավոր տեղական ֆեոդալների ձեռքում Ես հույս ունեի, որ Նիկոլ Փաշինյանի գալով իրավիճակը կփոխվի, բայց, ցավոք, տեսնում ենք, որ նա նույն համակարգի շարունակողն է»,- ասաց Լուսինե Հարոյանը։

Համակարգային կոռուպցիա գոյություն չունի,- վերջերս հայտարարեց վարչապետը։ Ոմանք էլ արձանագրում են՝ Հայաստանը տեսանելիորեն ազատվել է կոռուպցիայից։ Որոշ մասնագետներ նշում են՝ դրական է, որ պաշտոնյաները կոռուպցիոն գործարքների համար պատասխանատվության են ենթարկվում և դա առաջընթաց են համարում։ Մինչդեռ Լուսինե Հարոյանի կարծիքով՝ եթե երկրում առկա համակարգը չփոխվի, այն պարբերաբար ծնելու է նոր հրեշներ, պարբերաբար լինելու են նման բացահայտումներ ու մեղադրանքներ։

Մանրամասները՝ տեսանյութում