Փաշինյանի նպատակն է՝ հողերը հանձնել, ազգը վերացնել․ նրա թիկունքում պանթուքիստական ուժերն են (տեսանյութ)

Սիրո ու  համերաշխության լոզունգներով իշխանության եկածները կարճ ժամանակ անց իրենց խոսքը համեմեցին այնպիսի հռետորաբանությամբ, որ իրականում ոչ թե «թավիշ» ու սեր քարոզվեց, այլ ատելություն ու անհանդուժողականություն, ինչն էլ մեզանում դարձավ համատարած երևույթ։

«Ասֆալտին փռելը», «պատերին ծեփելը», «դռների տակ վնգստացողներ»  որակումներ հնչեցնելը, «թաթիկներ կտրելու»,  «վզներից բռնած պադվալներից հանելու» մասին հնչող խոստումները, հավատացեք, ամենևին չեն կարող նպաստել վստահության մթնոլորտի ստեղծմանը:

Ավելին, վարչապետի այդ ուրույն «ոճը»՝ հաճախ  կոռեկտության սահմաններն անցնող,  հմտորեն  ընդօրինակում են նրա կուսակից ընկերները:

Ի՞նչ է ստացվում, նշաձողից ցածր հռետորաբանությունը  դառնում է մեր քաղաքական մշակույթի կարևոր բաղադրի՞չը:

«Մենք» հաղորդաշարի հյուր հոգեբան Միհրդատ Մադաթյանն է, ով համոզված է՝  այս կառավարությունը եկել է հայ ազգը վերացնելու համար։