Ձնաթափը կաթվածահար է արել ռազմավիրական ճանապարհի երթևեկությունը

Միայն այս տարի ձնահոսքի սպառնալիքի պատճառով  ռազմավիրական ճանապարհի երթևեկությունը ընդհատվել է մի քանի անգամ։

Ռուսաստանն Անդրկովկասի հանրապետությունների հետ կապող միակ մայրուղին՝ ռազմավիրական ճանապարհը, փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Պատճառն անբարենպաստ եղանակն է։

Վրաստանում Խաչի լեռնանցքում չի դադարում ուժեղ ձնաթափը։ ԱԻՆ-ի աշխատակիցների տեղեկացմամբ, այդպիսի պայմաններում չեն կարող ապահովել անվտանգություն։

Վլադիկավկազ-Լարս տեղամասում ռուսական կողմից ճանապարհն անանցանելի է։ Ներկա պահին հայտնի չէ, թե երբ կհանվեն սահմանափակումները։