Մեր ժողովուրդը չի գիտակցում պատերազմի վտանգը, այս իշխանությունը կարողացավ նրան շեղել (տեսանյութ)

Հնարավոր պատերազմում մեր տարածքային կորուստները կլինեն փաշինյանական իշխանության քաղաքականության հետևանք

Աստված մի արասցե, բայց հնարավոր պատերազմում մեր տարածքային կորուստները կլինեն անցած շուրջ մեկուկես տարում փաշինյանական իշխանության քաղաքականության հետևանք։ LIVEnews.am-ի տաղավարում այս կարծիքը հայտնեց ռազմական, հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը։

Հայաստանի Հանրապետության վարչապետը երբ որ չի շեշտում Արցախի Հանրապետություն և Արցախի Հանրապետության ներկայացուցիչ, փոխարենը՝ նշելով Արցախի բնակչություն, տալիս է տեղ, որպեսզի Ադրբեջանը նույնպես խոսի Արցախում բնակվող ադրբեջանցիների մասին։

Շատ կարևոր է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, նշի, որ Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է և շեշտի Արցախի Հանրապետության գաղափարը, այլ ոչ թե Արցախի բնակչության, մինչդեռ ինքը խոսում է Արցախի բնակչության մասին, առաջարկում են բանակցային դաշտ բերել Արցախի բնակչությանը։ Նշելով այս մասին, ռազմական, հասարակական գործիչն ասաց, որ սա նկատի ունենալով, Ադրբեջանը, բնականաբար, խոսում է Արցախում բնակված ադրբեջանցիների, նրանց ևս բանակցային կողմ դարձնելու մասին։ Ընդ որում, այն ադրբեջանցիների, որոնք Արցախի հողի էթնիկ տերերին, իրենց հարևան բնակիչներին մի գիշերվա մեջ մորթել են։

Հայաստանի Հանրապետության վարչապետը երբ որ չի շեշտում Արցախի Հանրապետություն և Արցախի Հանրապետության ներկայացուցիչ, փոխարենը՝ նշելով Արցախի բնակչություն, տալիս է տեղ, որպեսզի Ադրբեջանը նույնպես խոսի Արցախում բնակվող ադրբեջանցիների մասին։

«Դրանով ինքը խեղաթյուրում է ամբողջ բանակցային պրոցեսը, ինքը հարվածի տակ է դնում Արցախի ժողովրդի ինքնորոշումը, ինքը դրանով իսկ հարվածի տակ է դնում Արցախի Հանրապետությունը, և դա ակնհայտ քաղաքականություն է, որն իրենք վարում են»,- ասաց Գևորգ Գևորգյանը։

Մանրամասները՝ տեսանյութում