Ինչո՞ւ չի հնչում «Մերժիր Նիկոլին» կարգախոսը (տեսանյութ)

Հայաստանն այսօր մեկ անձի կողմից ղեկավարվող երկիր է,  որտեղ մեկ անձը ամեն ինչ է որոշում՝ ազգային առաջնահերթ խնդիրներից սկսած՝ մինչև երկրորդայինը: Մեկ ու կես տարի է, որ այդ անձն է դարձել ժողովրդի տրամադրությունների շարժիչը, այդ անձն է, որը գծել է հեղափոխականների ու հակահեղափոխականների սահմանը, նա է որոշում՝ ո՞վ է «սև»-ը, ո՞վ՝ «սպիտակ»-ը։ Նա է, որ կարող է սպառնալ՝  ջարդել  պետական համակարգը՝ տեղը ոչինչ չառաջարկելով։ Այդ անձն է, որ կարող է Արցախի հարցում փոշիացնել նախկինում ունեցած դիվանագիտական հաջողությունները՝ դարձյալ փոխարենը ոչինչ չառաջարկելով: Ու քանի դեռ «Պողոսը» լռում է՝ Հայաստանը  կշարունակի մնալ մեկ անձի կողմից ղեկավարվող երկիր:

«Մենք» հաղորդաշարի հյուրը «Ադեկվատ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն է:

Ի դեպ, հարցազրույցում Կոնստանտին Տեր-Նակալյանը բառացի ասաց հետևյալը․ «Առնվազն վերջին 1500 տարում հայ ժողովուրդը սոցիալական էվոլյուցիայի արդյունքում հասել է մի մոդելի, երբ հայ ժողովուրդը հակացուցված է պետությանը, հատկապես, իր պետությանը։ Հայ ժողովուրդը հետևողականորեն քանդում է բոլոր այն պետությունները, որում ինքը կա, կամ որի տերն է, սկսած Պապ թագավորի ժամանակներից, վերջացրած 20 թվով, 88 թվականով»։

Նկատենք, որ բանախոսի՝ հայ ժողովրդին ուղղված նման անհիմն գնահատականի հետ LIVEnews.am-ը ամենևին համակարծիք չէ, և մեր հաղորդումներում կանդրադառնանք այս խնդրին։

Մանրամասները՝ տեսանյութում