Լավրովը նշել է Եվրամիության հետ նոր հարաբերություններ սկսելու պայմանը

Tvzvezda.ru-ի տեղեկացմամբ, Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարը նշել  է, որ Ռուսաստանը պատրաստ է Եվրամիության անդամ երկրների հետ փոխշահավետ, իրավահավասար և պրագմատիկ համագործակցության:

Նոր կառուցողական փուլի սկիզբը և Եվրամիության (ԵՄ) ղեկավարության փոփոխությունը «նոր մեկնարկի» հնարավորություն են տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններում: Նշել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Արտաքին գործերի նախարարը նշել է, որ Միության նոր ղեկավարության հետ առաջին շփումներն արդեն տեղի են ունեցել․ Բելգիայի կառավարության նախկին վարչապետ Շառլ Միշելը նոյեմբերին ստանձնել էր Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնը, իսկ դեկտեմբերի 1-ից իր պարտականություններն է ստանձնել Եվրահանձնաժողովի նոր ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«ԵՄ-ում հերթական կառուցողական փուլի սկիզբը օբյեկտիվորեն հնարավորություն է տալիս մեր հարաբերություններում «նոր մեկնարկ» ունենալ: Սա առնվազն առիթ է՝ լրջորեն մտածելու այն մասին, թե ով ենք մենք միմյանց համար՝ արագ փոփոխվող աշխարհում»,- գրել է Լավրովը`«Ռոսիսկայա գազետա»-ում հրատարակված իր «Եվրոպական հարևանները» հոդվածում:

Նա շեշտել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ փոխշահավետ, իրավահավասար և պրագմատիկ համագործակցության՝ հաշվի առնելով դաշնակիցների և Եվրասիայի բոլոր մյուս գործընկերների շահերը։