Նիդերլանդների Սենատը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Նիդերլանդների Սենատը առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին հայտնեցին Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից:

Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 12-ին առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել էր Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։