«Վերելք»․ Ինչո՞ւ են թուրքերը վախենում Նժդեհից (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանն անդրադառնում է վերջին շրջանում Գարեգին Նժդեհի անվան հետ կապված իրադարձություններին, ներկայացնում նրա դեմ գրոհի պատճառների իր տարբերակը։
Նժդեհը բացի պետական գործիչ, զորավար լինելուց` նաև գաղափարի մարդ է, և հայ ազգային մտքի առանցքը նրա աշխատություններն են։ Նժդեհը թե՛ «ախտորոշել է» մեր ժողովրդին, թե՛ նախանշել է ազգային վերելքի հասնելու ուղին։ Ահա սա է, որ անհանգստացնում է թուրքերին, և ձգտելով վարկաբեկել Նժդեհին՝ նպատակ ունեն հայերին շեղել ազգային վերելքի իրական ուղուց։

Մանրամասները՝ տեսանյութում