Սև ծովը վերածվում է «պղտոր շիլայի»․ հայտարարել են գիտնականները

Սև ծովի էկոհամակարգի փոփոխությունները կարող են հանգեցնել ստորջրյա բնակիչների նոր տեսակների առաջացմանը։

Tvzvezda.ru-ի տեղեկացամամբ, Սև ծովում գրանցվել է ցիստոսիր տեսակի բազմամյա գորշ ջրիմուռների տարածվածության նվազում։ Ավանդական «ստորջրյա անտառներին» փոխարինում են միջերկրածովյան և արևադարձային բույսերը: 20 տարվա ընթացքում նրանց քանակն ավելացել է 30%-ով: Այս մասին հայտարարել են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հարավային գիտական ​​կենտրոնի գիտնականները:

Հետազոտողների կարծիքով, գորշ ջրիմուռները հատկապես թափով անհետանում են Նովոռոսիյսկի և Անապայի շրջաններում, ինչպես նաև Տուապեսից հարավ։ Այս նավահանգիստների ջրերում հայտնաբերվել է շատ օրգանական նյութեր, նավթամթերքներ և ծանր մետաղներ:

Սև ծովի էկոհամակարգի փոփոխությունները կարող են հանգեցնել ստորջրյա բնակիչների նոր տեսակների առաջացմանը։ Առաջին հերթին կվերանան այն ձկներն ու անողնաշարավորները, որոնք ապրում են ջրիմուռներում։

Ինչպես մեկնաբանել է կենսաբանական գիտությունների թեկնածու Օլեգ Ստեփանյանը, այս տեսակների մեծ մասը ձկնարդյունաբերական արժեք չունեն, բայց առանց դրանց՝ ափամերձ գոտու ստորջրյա աշխարհը դժվար է պատկերացնել: Նրանց տեղը կարող են զբաղեցնել այլ տեսակներ, իսկ վերջիններս մարդկանց և էկոհամակարգերի համար օգտակար կլինեն, թե վնասակար, դժվար է ասել:

Ըստ գիտնականների՝ Սև ծովում ջրի որակը կփոխվի, այն կդառնա պղտոր և փաթիլներով ծածկված: Թթվածինը, ինչը խոչընդոտում է հիվանդագին բակտերիաների աճին, անխուսափելիորեն կպակասի։ Եվ այդ դեպքում նույնիսկ աղի պարունակությունը ջուրը չի մաքրի բակտերիաներից:

«Ո՞ւմ կգրավեն լպրծուն, տափակ քարերը, սպիտակ փաթիլներով լցված պղտոր ծովի անկենդան ստորջրյա տարածքները, որտեղ փոքրիկ ձկնիկ, ծովացուլ կամ կարիճ տեսնելը մեծ հաջողություն կհամարվի: Սակայն աղիքային վարակներ ձեռք բերելը ավելի արագ կլինի, քան կհասցնեք հիանալ ստորջրյա լանդշաֆտներով»,- հստակեցրել է Ստեփանյանը։

Ներկայումս Ռուսաստանի ջրերում ստորջրյա ցիստոսիրական անձեռնմխելի ծածկույթները կենտրոնացած են Ղրիմի հարավային ափի, ինչպես նաև Տուապսեի և Գելենջիկի միջև ընկած տարածքում: Հետազոտողները նշել են, իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է խստացնել առափնյա տարածքների զարգացման կանոնները, արդիականացնել քաղաքային կոյուղու համակարգը, խստորեն վերահսկել ծովային փոխադրումները և այլ գործունեությունները Ազովի-Սևծովյան տարածաշրջանում։