Սկսում ենք համաժողովրդական դրամահավաք՝ հանուն ինտելեկտուալ Հայաստանի․ Կարեն Քոչարյան (տեսանյութ)

17 տարի հայաստանյան եթերով հեռարձակվող «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը, որ մասամբ ֆինանսավորվում էր պետությանն կողմից, այս տարի զրկվել է պետական ֆինանսավորումից, հետևաբար նաև արտոնագիր գնելու հնարավորությունից, որը ձեռք էր բերվում ռուսական «Իգրա ԹիՎի»  ընկերությունից։ Հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան եթերով  դիմում է  խաղի բոլոր համակիրներին՝ միանալ նախաձեռնությանը, սկսել դրամահավաք՝ ինտելեկտուալ խաղի ֆինանսավորման համար։

Հաշվի համար՝ 24106041654200 ՅՈՒՆԻԲԱՆԿ բբը

Տեսանյութը՝