Կալինինգրադի մարզում ավտոբուսը բախվել է բեռնաֆուրգոնին (տեսանյութ)

ՃՏՊ-ից տուժած երկու ուղևորներ հոսպիտալացվել են՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով։

Կալինինգրադի մարզում բախվել են բեռնատար ֆուրգոնը և ուղևորատար ավտոբուսը։ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Կալինինգրադ-Նեստերով ավտոճանապարհի հատվածում։ Այս մասին տեղեկացրել է Tvzvezda կայքը։

Համացանցում հրապարակված կադրերում երևում է, որ բեռնաֆուրգոնը սահապտույտ է կատարել երկար շրջադարձի վրա և դրա կցասայլը հայտնվել է հանդիպակաց գծում։

Բախումից խուսափելու համար ավտոբուսի վարորդը փորձել է թեքվել դեպի ճամփեզր, բայց արդյունքում հայտնվել է ջրատար առվում։

«Կալինինգրադ-Գուսև երթուղիով ընթացող ավտոբուսում կային 47 ուղևորներ, որոնցից երկուսը վնասվածքներ են ստացել»,- հաղորդել է ոստիկանությունը։

Ներկայումս  ստուգում է անցկացվում ճանապարհային վթարի փաստով։ ՃԵԱՊՏ աշխատակիցները պարզում են կատարվածի բոլոր հանգամանքները։ Դեպքի վայրում աշխատում են փորձագետները։ Ավտոբուսի տուժած ուղևորները հոսպիտալացված են։

 

Տեսանյութը՝

https://tvzvezda.ru/news/vstrane_i_mire/content/201901151442-uqpp.htm