Արցախում շահագործման կհանձնվի բոլոր պայմաններով ապահովված զորանոց (լուսանկարներ)

Զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված ևս մեկ ծրագիր. առաջիկա օրերին, բոլոր պայմաններով ապահովված զորանոցը կհանձնվի շահագործման։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը, հավելելով, որ կահավորման վերջին աշխատանքներն են իրականացվում։