Իրականացվում է քարոզչական հնարք՝ Արցախի սուբյեկտայնության և տարածքային ամբողջականության դեմ իրականացվող գործընթացներից ուշադությունը շեղելու նպատակով

Երեկ կառավարության նիստի ժամանակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցավ քննարկում ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված։

Չխորանալով Փաշինյանի և Բադասյանի խոսակցության մանրամասների մեջ` ասեմ, որ սա նպատակային քարոզչական հնարք է Արցախի սուբյեկտայնության և տարածքային ամբողջականության դեմ իրականացվող գործընթացների թեման երկրորդ պլան մղելու նպատակով։

Նշեմ մի քանի հանգամանք Փաշինյանի և Բադասյանի խոսակցության և ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված․

  1. Կառավարության երեկվա նիստում, բացի բանավոր խոսակցությունից, ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ իրավական որևէ որոշում չի ընդունվել։
  2. Ստամբուլյան կոնվենցիան մինչ խորհրդարան ուղարկելը պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան։ Հետևաբար, քանի դեռ գործում է ՍԴ ներկայիս կազմը` Հրայր Թովմասյանի գլխավորությամբ, ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթաց չի սկսվի։
  3. Ստամբուլյան կոնվենցիայի պարագայում մեր դիրքերն ամուր են և վավերացման իրական փորձի դեպքում արձագանքը կլինի կոշտ, ԲԱՅՑ ՈՉ ՀԻՄԱ։
  4. Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված օրակարգը մենք ենք թելադրում, այլ ոչ թե Նիկոլն ու իր թիմը։ Հետևաբար` մենք կորոշենք, թե երբ թեման կրկին բերել օրակարգ, իսկ երբ` ոչ։ ՀԻՄԱ ԱՅԴ ՊԱՀԸ ՉԻ։

Ի դեպ նույնը վերաբերվում է նաև Ամուլսարին, որի միջոցով կրկին փորձ կարվի շեղել ժողովրդի ուշադրությունը։

Որևէ քարոզչական հնարք չի կարող մեզ շեղել Արցախին սպառնացող վտանգների և Արցախի դեմ իրականացվող պարտվողական գործընթացների չեզոքացման ճանապարհից։

ԿԵՑՑԵ ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան էջից։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀՆԱՐՔ ԱՐՑԱԽԻ ՍՈՒԲՅԵԿՏԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ…

Опубликовано Hayk Ayvazyan Пятница, 13 декабря 2019 г.