Դուք տանուլ եք տալիս արցախյան բանակցային գործընթացը և՝ միտումնավոր

Մինչ ադրբեջանցիները մեզ խաղաղություն են ուզում ծախել Արցախի հաշվին, մերոնք լռում են, կամ՝ զբաղված են ներքին թշնամիների փնտրտուքով․․․ Ձայն հանեք, մի խոսք ասեք պաշտոնական, հարցազրույց տվեք, Հ1-ի եթերը լցրեք փորձագետներով, որոնք Արցախի բանակցային թեմաների մասնագետներն են, պաշտոնյաներով, որոնք բան կունենան ասելու այս թեմայով․․․ Ի՞նչ, մենք պարտավո՞ր ենք Ադրբեջանի ԱԳ նախարարի ասածները լսել և ջղայնանալ, որ դուք ձկան նման լո՞ւռ եք․․․ Մարդ եղեք, մարդ չէ՝ պետականության համար պատասխանատու եղեք, Արցախի համար պատասխանատու եղեք, բացատրեք՝ ի՞նչ է նշանակում Մամեդյարովի ասածը, թե իրենք իրենց նախկին նկրտումը՝ այն է․ «խաղաղություն՝ հողերի դիմաց»-ը վերախմբագրել են և հիմա ասում են․ «Խաղաղություն բարգավաճման հեռանկարի դիմաց»,․․․Յա,, իրո՞ք․․․

էս ինչ խեղճանալ եք խեղճացել, աո՜ւ, ձայն հանեք, ԱԳ նախարար, Փաշինյան Նիկոլ, մյուսներդ, պատասխանատուներդ, ինչո՞ւ չեք խոսում և չեք հակադարձում ադրբեջանական նկրտումներին, թե՞ ձեր «կախարդական փայտիկը» միայն ներսում եք անկապ շարժում և Արցախի հերոսներին վարկաբեկում, բռնում, նստեցնում ․․Հունվարին կրկին պիտի հանդիպեք, ա՞յս օրակարգով․․․Ի՞նչ է նշանակում «բարգավաճման հեռանկար» բառակապացությունը, ոչինչ չասող, և, միաժամանակ՝ ամեն ինչ ասող՝ դուք ուզում եք Արցախը տալ ոչինչի դիմա՞ց, դուք ուզում եք Արցախը տա՞լ․․ ղալաթ կանեք․․

Սա փոխզիջում չէ, սա զիջում է, խեղճություն, ժողովուրդը ձեզ ընտրեց ոչ թե որ պաշտպանվեք, այլ՝ հարձակվեք և հաղթեք, բա ձեր դուխը ո՞ւր կորավ․․․Ախր չեք էլ ունեցել, նստել ներսում եք թշնամիներ հորինում ու կալանավորում, ամոթ․․․Մուղամ լսողներիս տես․․․ Դուք տանուլ եք տալիս արցախյան բանակցային գործընթացը և՝ միտումնավոր․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Մինչ ադրբեջանցիները մեզ խաղաղություն են ուզում ծախել Արցախի հաշվին, մերոնք լռում են, կամ՝ զբաղված են ներքին թշնամիների…

Опубликовано Մարգարիտ Եսայան Пятница, 13 декабря 2019 г.