Թրամփը Ջոնսոնին․ «Տոնի՛ր, Բորի՛ս»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան էջում անդրադարձել է Մեծ Բրիտանիայում կայացած խորհրդարանական ընտրություններին՝ շնորհավորելով ձայների մեծամասնությունը ստացած Պահպանողական կուսակցության առաջնորդ Բորիս Ջոնսոնին:

ՏԱՍՍ լրատվական գործակալության տեղեկացմամբ, Թրամփը գրել է․ «Շնորհավորանքներս Բորիս Ջոնսոնին՝ հզոր հաղթանակի կապակցությամբ: Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգներն այլևս ազատ կլինեն «Բրեքսիթ»-ից հետո նոր, խոշոր առևտրային գործարք կնքելու հարցում: Այն կարող է շատ ավելի խոշոր և շահավետ լինել, քան Եվրամիության հետ որևէ այլ գործարք: Տոնի՛ր, Բորի՛ս»։

Տեղեկացնենք, որ Մեծ Բրիտանիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, հաղթել է Պահպանողական կուսակցությունը՝ Համայնքների պալատում իր համար ապահովելով մեծամասնություն՝ ավելի քան 320 տեղ: