Ալիևը ձգտում է մեր դեմ պատերազմում ներգրավել «Իսլամական պետությանը», Փաշինյանն ու նրա իշխանությունն էլ նպաստում են դրան

Ադրբեջանը վաղուց է ցանկանում Արցախի և Հայաստանի դեմ նախապատրաստվող պատերազմում ներգրավել Սիրիայում և Իրաքում ձախողված և իրենց հիմնական նպատակին չհասած ԻԼԻՊ-ի («Իսլամական պետության») մարտիկներին: Թուրքիան ևս, ինչպես արդեն նշել ենք այս թեմայով մեր նախորդ հրապարակման մեջ, այդ նպատակն ունի:

Ավելին. չնայած Հայաստանում «թավշյա հեղափոխություն» կոչվածից հետո իր համար առաջացած մի շարք նպաստավոր գործոններին, ապրիլյան քառօրյայի ժամանակ Հայկական բանակի մարտունակությունն իր կաշվի վրա արդեն երկրորդ անգամ զգացած Ադրբեջանը դժվար թե համարձակվի մեր դեմ պատերազմ սանձազերծել, քանի դեռ Հայաստանում ներքին իրավիճակը երկրի ղեկավարության, ուժային կառույցների վերահսկողությունից դուրս չի եկել, և (կամ) քանի դեռ ԻԼԻՊ-ի մարտիկների հետ չունի համապատասխան պայմանավորվածություն ու վստահություն, որ նրանք կմասնակցեն հայերի դեմ պատերազմին Ադրբեջանի, Նախիջևանի, թերևս նաև Վրաստանի տարածքից,… Թշնամին այս անգամ մեզ հաղթելու իրական երաշխիքներ է փնտրում, ընդ որում, երաշխիքներ նույնիսկ ավելցուկով, որ իր հաշվարկներում հանկարծ սխալված չլինի:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանն արդեն քաջ ծանոթ է Ադրբեջանի բանակի մարտունակությունը, նրանք լավ գիտեն, որ ադրբեջանցի զինվորն ու սպան առանձնապես կռվող չեն, թեև զենքի, ռազմական տեխնիկայի առումով, բացառությամբ «Իսկանդեր» չունենալու, գերազանցում են մեզ, սակայն էապես զիջում են իրենց ոգով ու մարտական պատրաստվածությամբ: Գիտեն նաև, որ հայերիս առաջին իսկ լուրջ գրոհի դեպքում նրանք զանգվածաբար դիմելու են փախուստի:

Այլ է ԻԼԻՊ-ի մարտիկների պարագան, որոնք բազմիցս ապացուցել են, որ անհավատների, թշնամու դեմ մարտերում Ալլահու Ակբար (Աստված մեծագույնն է) գոռալով, պատրաստ են, առանց տատանվելու, գնալ անձնազոհության` միանգամայն վստահ, որ դրանից հետո իրենց հոգին գնալու է Ալլահի մոտ, այսինքն` Դրախտ:

ԻԼԻՊ-ի մարտիկներին մեր դեմ պատերազմում ներգրավելն Ադրբեջանի համար հեշտ խնդիր չէ, թեև արտաքուստ կարող է թվալ դյուրին: ԻԼԻՊ-ն իսլամի հենքի վրա ձևավորված լուրջ գաղափարախոսություն, գաղափարական առաջնորդներ ու գաղափարախոսներ ունի: Թող ոչ ոք չկարծի, թե ԻԼԻՊ-ի շարքերում զուտ վարձկաններ, զինված խուլիգաններ են կռվում ու հանուն փողի, գնում ինքնազոհության: ԻԼԻՊ-ի մարտիկներին զինված խուժան պատկերացնելը շատ մեծ մոլորություն կլինի հայերիս համար:

Որպես հավատակիցների, ԻԼԻՊ-ի մարտիկներին մեր դեմ պատերազմում ներգրավելու Ադրբեջանի փորձերը մինչ այժմ ձախողվել են, քանի որ ԻԼԻՊ-ի համար բավարար չէ զուտ այն, որ մենք, Ղուրանի և իրենց պատկերացմամբ, անհավատ ու նույնիսկ կաֆիր ենք (այս հասկացությանը կանդրադառնանք քիչ հետո): ԻԼԻՊ-ի համար թեև պաշտոնապես, արտաքուստ իսլամ դավանող, սակայն, ըստ էության, այդպիսին են նաև շատ ադրբեջանցիներ, և, ընդհանրապես, Ադրբեջանն ինքը, որպես պետություն, կաֆիրների պետություն է, քանի որ շեղված է Ալլահի կամ իսլամի օրենքներից, այդ օրենքներով չի առաջնորդվում ու ճիշտ կյանք չի վարում: Հետևաբար ԻԼԻՊ-ում առայժմ, մեր բախտից, դեռ անիմաստ են համարում Ադրբեջանի կողմից հայերի դեմ պատերազմում ներգրավվելը, կաֆիրների դեմ կռվում իրենց կյանքը զոհելը հանուն թեկուզ արտաքուստ հավատակից այլ կաֆիրների, կաֆիրների մի պետության դեմ կռվելը հանուն կաֆիրների մեկ այլ պետության:

Իլհամ Ալիևը շատ լավ հասկանալով վերոնշյալ խոչընդոտը վերացնելու անհրաժեշտությունը, փորձել ու փորձում է հստակ սահմանագիծ անցկացնել պղծության, այլասերման օրենքներով առաջնորդվող Եվրոպայի և Ադրբեջանի միջև, որպեսզի ԻԼԻՊ-ն այլևս դադարի Ադրբեջանը կաֆիրների պետություն համարել: Այդ առումով Ալիևի և Ադրբեջանի ղեկավարության առաջին խելամիտ քայլն այն է եղել, որ Ադրբեջանը, ինչպես և Ռուսաստանը, ի տարբերություն Հայաստանի, ԼԳԲՏ անձանց, այսինքն` այլասերվածների համար գործնականում լայն իրավունքներ ապահովող Ստամբուլյան կոնվենցիան չի ստորագրել, հրաժարվում է այն ստորագրել և վավերացնել:

Մինչդեռ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը փոխանակ Ստամբուլյան կոնվենցիայի տակից Հայաստանի ստորագրությունը հետ կանչելու կամ իր գոյության ողջ ընթացքում կոնվենցիան գոնե պարզապես ստորագրված թողնելու (կոնվենցիայի ստորագրված լինելը դեռ չի նշանակում, որ այն ուժի մեջ է մտած ու գործադրվելու է), 2019թ. գարնանից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը նպատակաուղղված գործընթաց է սկսել: Ավելին` ս. թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ` հանձին իշխող և իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կատարած քվեարկության, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման սահմանադրական օրենքի նախագիծը:

Փաշինյանական իշխանությունն իր վերոնշյալ քայլով փորձում է վերացնել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ճանապարհին եղած պաշտոնական խոչընդոտը` ՀՀ Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը, որի միանգամայն ենթադրելի որոշումն առ այն, որ Ստամբուլյան կոնվենցիան չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, Հայաստանում հիշյալ կոնվենցիան կուղարկի գրողի ծոցը և մեկընդմիշտ վերջ կտա մեր երկրում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հնարավորությանը:

Հենց վերոնշյալը նկատի ունենալով, իմանալով, թե ՍԴ-ն իր անդամների ներկայիս կազմով ինչ որոշում է ընդունելու, ՀՀ կառավարությունը չնայած Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն արագացնելու Եվրոպայի պահանջին, նշված փաստաթուղթն առայժմ չի ուղարկում Սահմանադրական դատարան` կոնվենցիայի սահմանադրականության հարցը որոշելու նպատակով (մինչև կոնվենցիան վավերացման համար ԱԺ ներկայացնելը, այն հիշյալ նպատակով ՍԴ ուղարկելը ՀՀ օրենսդրության պահանջն է), սպասում է մինչև ՍԴ-ի ներկայիս կազմին տուն ճանապարհելու հարցը լուծի:

Պղծության, այլասերման օրենքներով առաջնորդվող Եվրոպայի և Ադրբեջանի միջև սահմանագիծ անցկացնելու Իլհամ Ալիևի երկրորդ քայլի մասին հայտնի դարձավ օրերս: Ադրբեջանի նախագահը Բաքվի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում ունեցած ելույթում հայտարարել է եվրաինտեգրացմանը դեմ լինելու մասին` ընդգծելով, որ իրենք կառուցում են ավանդական արժեքների վրա հիմնված պետություն ու չեն կարող ինտեգրվել նրանց հետո, ովքեր տղամարդու և կնոջ միջև տարբերություն չեն դնում:

Ալիևը միաժամանակ նշել է նաև, որ փոքրերը պետք է լսեն մեծերին, խոսել է կանանց պաշտպանելու անհրաժեշտության մասին, միաժամանակ, սակայն, նշել, որ դա չի նշանակում կնոջ և տղամարդու միջև տարբերություն չդնել: Ալիևն այսպիսով վերահաստատել է Ստամբուլյան կոնվենցիայի նույնիսկ ստորագրումից Ադրբեջանի հրաժարվելու գաղափարական հենքը և իսլամի օրենքներին անդավաճան լինելու իր ղեկավարած պետության պատրաստակամությունը:

Ադրբեջանի նախագահն իր հիշյալ հայտարարություններով միաժամանակ, ըստ էության, հստակ ընդգծել է Ադրբեջանի տարբերությունը Եվրոպայից ու նրա պոչը բռնած Հայաստանից, որն ավելի վաղ` 2013 թ. մայիսի 20-ին ընդունել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ոչ պաշտոնական հակիրճ անվանումը` «Գենդերի օրենք»), 2017 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը, իսկ փաշինյանական իշխանության օրոք էլ սկսել է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը նպատակաուղղված գործընթաց, ինչպես նաև հանդես եկել իսլամի և քրիստոնեության տեսանկյունից անընդունելի օրենսդրական այլ նախաձեռնություններով:

Վերոնշյալ օրենքներով Հայաստանը ոչ միայն օրենսդրորեն վերացրել է տղամարդկանց և կանանց տարբերությունը և ընտանիքի ավանդական մոդելը, ոչ միայն օրենսդրական հենք է ապահովել, որպեսզի երեխաները, ցանկության դեպքում, չլսեն իրենց ծնողներին ու կարողանան չենթարկվել նրանց, այլև երկրի օրենսդրություն է ներմուծել «գենդեր» (սոցիալական սեռ) հասկացությունը: «Գենդեր» կոչվածը նշանակում է, որ մարդը կարող է ունենալ աստվածատուր սեռից տարբերվող սոցիալական սեռ, և այդպիսի մարդիկ, նշված օրենքի համաձայն, նույնպես պետք է ունենան նորմալ մարդկանց հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ, ինչը գործնականում ապահովելուն, ինչպես նաև այլ լծակներով հասարակությանն այլասերելուն է նպատակաուղղված Ստամբուլյան կոնվենցիան:

Չբացառելով, որ Ալիևի վերոնշյալ հայտարարությունները եվրոպական համապատասխան կառույցների հետ Արցախի և (կամ) այլ հարցերում խոշոր առևտուր սկսելու նպատակն ունեն, առավել հակված ենք կարծելու, որ այդ հայտարարություններն Ադրբեջանի մաքրվելու, այլևս կաֆիրների պետություն չհանդիսանալու կամ արդեն իսկ այդ ճանապարհը բռնելու վերաբերյալ որոշակի հաղորդագրություններ են` ուղղված ԻԼԻՊ-ին:

Միաժամանակ կասկածից գրեթե դուրս է, որ Ալիևի ուղղորդմամբ Ադրբեջանի հատուկ ծառայությունները, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն կամ նրան ենթակա մարդիկ, ճարպկորեն օգտվելով Հայաստանի ղեկավարության թույլ տված սխալներից, ԻԼԻՊ-ին, այսպես ասած, ներքին խողովակներով, ոչ հրապարակայնորեն ներկայացնում Հայաստանում «Իսլամական պետության» հետաքրքրությանն արժանի օրենսդրական վիճակը, այդ առումով առկա զարգացումները` նպատակ ունենալով հայերիս անհավատներից (ըստ Ղուրանի, քրիստոնյաներն անհավատ են) առավել անհավատ, կաֆիր ներկայացնելով, մեր դեմ գրգռել աշխարհի խոշորագույն ահաբեկչական կառույցին:

Անհավատներից ավելի անհավատ ու պիղծ, քանի որ Հայաստանն իր ընդունած հիշյալ օրենքներով, Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրմամբ ու դրա վավերացմանը նպատակաուղղված գործընթաց սկսելով, մի խոսքով, պղծության և այլասերման օրենսդրության ընդունման ճանապարհը բռնելով, դեմ է գնացել ու գնում նույնիսկ Աստվածաշնչին, իր կրոնին` քրիստոնեությանը, և ավանդական արժեքներին:

Քաղաքական իսլամի ուսումնասիրության կենտրոնի (CSPI) նախագահ, դոկտոր Բիլ Ուորները բացատրելով իսլամում «կաֆիր» հասկացությունը, նշել է, որ «անհավատ»-ը չեզոք տերմին է, իսկ կաֆիրը (kafir) չեզոք բառ չէ: Կաֆիրը միայն նա չէ, ով համաձայն չէ իսլամի հետ: Կաֆիրը կյանքի չար, զզվելի, ստորին ձև է, կաֆիրին կարելի է խոշտանգել, սպանել, խաբել և այլն, հետևաբար, սովորական «անհավատ» բառը չի արտացոլում իսլամի քաղաքական իրականությունը:

Ինչու ենք կարծում, որ Ալիևի նպատակը հենց այն է, ինչի մասին վերը նշեցինք: Կարծում ենք` նկատի ունենալով նաև israelnationalnews.com (թարգմանաբար` Իսրայելի ազգային նորություններ) կայքում 15.11.2019թ. հրապարակված Uzay Bulut-ի «Մեր Աստվածը պատվիրում է դաժան լինել կաֆիրների դեմ» հոդվածում նշված տեղեկությունը: Ահա մի հատված այդ հոդվածից.

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկա է գտնվել ուրբաթօրյա աղոթքներին Ստամբուլի Չամլիք Մեծ մզկիթում (Խոսքը Ստամբուլի Չամլըջա շրջանում կառուցված, այս տարվա գարնանը հանդիսավորությամբ բացված և 65 000 հավատացյալի համար նախատեսված «Մեծ Չամլըջա» մզկիթի մասին է.- Ա. Հ.): Նրան ուղեկցում էին Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիկայը, քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, Ստամբուլի ոստիկանության պետ Մուստաֆա Չալիշկան և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) Ստամբուլի մասնաճյուղի ղեկավար Բայրամ Չենոակը:

Աղոթքից հետո մզկիթի հաֆիզը կարդաց Ղուրանի «Ալ-Ֆաթխ» չափածո հատվածը, որը թարգմանաբար նշանակում է «հաղթանակ, փառահեղ հաղթանակ, նվաճում»: Այնուհետև Էրդողանը վերցրեց խոսափողը՝ բանաստեղծության մի մասը կարդալով արաբերենով, այնուհետև թուրքերենով: Նա ծխականներին ասաց.

«Մեր Աստվածը պատվիրում է մեզ դաժան լինել կաֆիրների (անհավատների) նկատմամբ: Ո՞վ ենք մենք Մուհամմադի ումմա (ժողովուրդ): Հետևաբար (Աստված) պատվիրում է մեզ գթասիրտ լինել միմյանց հանդեպ: Այսպիսով մենք ողորմած կլինենք միմյանց նկատմամբ: Բայց մենք դաժան կլինենք կաֆիրների հանդեպ: Ինչպես Սիրիայում»:

Էրդողանն ասել է նաև, որ Աստված իրենց Սիրիայում խոստացավ հաղթանակ և անխուսափելի նվաճում, իրենք տեսնում են, որ դա տեղի է ունենում հենց հիմա, ապա շարունակել իր խոսքը.

«Ալլահի թույլտվությամբ մենք կտեսնենք շատ ավելին … Այսօր Դոլմաբահչե պալատում ես պետք է հանդիպեմ արտասահմանյան որոշ երկրների նախագահների: Ես խնդրում եմ ձեր թույլտվությունը հիմա գնալ այնտեղ»:

«Այնուհետև ծխականները աջակցեցին Էրդողանին ՝ բղավելով «Ալլահու Աքբար»‰ (Ալլահը մեծ է)»,- ներկայացնելով իրադարձությունների հաջորդականությունը, գրել է հոդվածագիրը:- Այն փաստը, որ երկրի քաղաքական ընդդիմությունը լուրջ առարկություններ չի արտահայտել այդ հայտարարությունների նկատմամբ, մտահոգիչ է մի քանի պատճառներով»:

Այնուհետև Uzay Bulut-ը մեջբերել է իսլամում «կաֆիր» հասկացության վերաբերյալ Քաղաքական իսլամի ուսումնասիրության կենտրոնի (CSPI) նախագահ, դոկտոր Բիլ Ուորների բացատրությունը.

«Իսլամը աշխարհը բաժանում է մահմեդականների և անհավատների, կաֆիրների: Քաղաքական իսլամում միշտ կա երկու տարբեր մոտեցում՝ կաֆիրների նկատմամբ ՝ դուալիստական էթիկա: Ամենախիստ միջոցները կարող են կիրառվել անհավատների նկատմամբ, կամ նրանք կարող են համարվել որպես լավ հարևան, եթե անհավատները հնազանդվում են իսլամին ամբողջ քաղաքականության մեջ և հասարակական կյանքում…

«Քաղաքական իսլամն ուսմունք է, որը վերաբերում է անհավատներին, կաֆիրներին… Եռագրությունը (Ղուրան, Սյուրահ [Մուհամեդի կենսագրությունը] և Հադիսը [Մուհամեդի ավանդույթները)] ոչ միայն պաշտպանում է կրոնական գերակայությունը կաֆիրների նկատմամբ. այլև կաֆիրներին ուղարկում է Դժոխք, իսկ մահմեդականները գնում են Դրախտ, ինչպես նաև նրա վարդապետությունը պահանջում է, որ մուսուլմանները գերիշխեն կաֆիրների նկատմամբ բոլոր առումներով՝ մինչև իսկ քաղաքականություն և մշակույթ: Այս գերիշխանությունը քաղաքական է, ոչ թե կրոնական»:

Ինչպես նշել է հոդվածագիրը, դոկտոր Ուորներն այնուհետև բերել է օրինակներ այն մասին, թե ինչպես են իսլամական սուրբ գրությունները բնութագրում «կաֆիր» հասկացությունը.

«Ղուրանը որոշում է կաֆիրին և ասում, որ կաֆիրին ատում են (40:35), ծաղրում են նրան (83:34), պատժում են (25:77), գլխատում են (47: 4), խաբում (6:25), միշտ դավադրություններ են անում նրա դեմ (86:15) ահաբեկում (8:12), ոչնչացնում (6:45), սպանում (4:91), խաչում (5:33), պատերազմում նրանց դեմ (9:29), նրանք տգետ են (6: 111), չար (23:97), խայտառակված (37:18), անիծված (33:60), նրանց հարկավոր է առևանգել (Բուխարի 5,59,537), բռնաբարել (Իսհակ 759), և մուսուլմանը կաֆիրի ընկեր չէ (3:28)»:

Uzay Bulut-ը վկայակոչել է նաև Դոկտոր Էնդրյու Բոստոմի գրածը` «Ջիհհադի ժառանգությունը. Սուրբ իսլամական պատերազմը և ոչ մահմեդականների ճակատագիրը», որը մանրամասն վերլուծել է Էրդողանի խոսքերը ՝ իսլամական աղբյուրների համաձայն և նշել.

«Ղուրանի հեղինակավոր մեկնաբանությունները` դասական և ժամանակակից, ինչպես նաև կանոնական հադիսը, մարգարե իսլամ Մուհամմադի ավանդույթները, պաշտպանում են Էրդողանի` ոչ մուսուլմանների հանդեպ ատելի և գիշատչային տեսակետները:

Այսպիսով, ոչ մուսուլմանների նկատմամբ դաժանությունը Էրդողանի բացառիկ կոչ չէ, այն պատժվում է Ղուրանի կողմից»:

Այսպիսով Էրդողանն իսլամական աշխարհում միանգամայն ներդաշնակորեն է գործում Իլհամ Ալիևի հետ: Պատկերացնելու համար այլասերվածների, պիղծ օրենքներով ապրողների նկատմամբ իսլամի վերաբերմունքը, հիշեցնենք ընդամենը մեկ օրինակ հարևան Իրանից, որտեղ, The Jerusalem Post-ի տեղեկացմամբ, այս տարվա հունվարին հրապարակավ կախաղան են բարձրացրել 31-ամյա իրանցի մի տղամարդու` մեղավոր ճանաչված համասեռամոլության մասին օրենքի խախտման, ավելի որոշակի` տղամարդկանց հետ սեռական կապեր ունենալու համար: Ի կատար ածված մահապատժից հետո, իրանական ISNA գործակալության տեղեկացմամբ, Կազերուն քաղաքի բնակիչներն իրենց գոհունակությունը և շնորհակալությունն են հայտնել իրավապահ մարմիններին:

Նշենք նաև, որ «Իսլամական պետությունը» 2016թ. Տորոնտոյում միասեռականների «Հպարտության շքերթը» ընտրեց իր թիրախ: Այս մասին noranor.ca  կայքը դեռ այն ժամանակ տեղեկացրեց.

«ԱՄՆ-ում տեղակայված Մերձավոր Արևելքի հետազոտական ինստիտուտն իր զեկույցում երեքշաբթի հայտնել է, որ Telegram հեռուստաալիքը, որն աջակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, անդրադարձել է Տորոնտոյում հաջորդ ամիս կայանալիք միասեռականների «Հպարտության շքերթին»՝ նշելով միջոցառման անցկացման օրը, ժամն ու վայրը:

«Տորոնտոյի միասեռականների շքերթը հոյակապ թիրախ է: Լավ առիթ է բազմաթիվ կաֆիր սոդոմիտների սպանելու համար», – ըստ ՄԱՀԻ-ի՝ նշված է եղել հաղորդագրությունների կայքում հրապարակված նկարում:

«Սա «Հպարտության ամիսն է»,– ասվում է երկրորդ նկարում,– «Թիրախ ընտրեք և սկսեք կրակել»: Երրորդ նկարում զինված անձը հարձակում է իրականացնում Wall Street-ում: Դրան կից գրառման մեջ ասվում է հետևյալը. «Մենք պատերազմը կբերենք ձեր երկրներ: Օռլանդոն դեռ սկիզբն է»:

Գրառումները Հյուսիսային Ամերիկայում հարձակումներ իրականցնելու սպառնալիքների մի մասն են կազմում: Կիրակի ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի 5-րդ խոշոր քաղաք Օռլանդոյի Pulse գիշերային ակումբում իրականացված հարձակումից հետո համացանցում բազմաթիվ նման սպառնալիքներ են հայտնվել»:

«Ֆեյսբուք»-ի օգտատերերից Արսեն Բալունցն օրերս իր էջում գրել է.

«ՀՀ-ն ներկա կառավարությունը և արտաքին ուժերը համատեղ ամեն ինչ անում են, որպեսզի միջազգային հանրության առջև փոխվի հայ մարդու և ազգի դեմքը, նրա բարոյական և հոգևոր արժեքները, որպեսզի սկուտեղի վրա մոտուցվի զոհասեղանին հայ ազգը իսլամիստ հորդաներին, որոնք ատում են կյաֆիրներին, նրանց ովքեր հեռացել են Աստծո պատվիրաններից…

Սա է դաժան իրականությունը և մոտեցող ողբը, եթե հայ ազգը չգնա ապաշխարման ճանապարհով և չմերժի չարին և նրա կամակատարներին, այն պիղծ օրենքներն ու կոնվենցիաները, որոնք արհեստականորեն ներմուծվում են այսօր հայի իրականության մեջ…

Ողբ է այսօր ազգի ներսում, բայց նման է հարսանիքի, մի մեծ թվացիալ հաղթանակի, որը իրականում դավադրություն է և մեծ մոլորություն շատերի համար… »:

Նրանց, ովքեր կմտածեն, թե ԻԼԻՊ-ն ո՜ւր, Հայաստանն ուր, հիշեցնենք 2019թ. նոյեմբերի 7-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի հայտարարությունն առ այն, որ «Իսլամական պետության» մարտիկները պատրաստվում են ԱՊՀ-ում էքսպանսիայի:

Արթուր Հովհաննիսյան