Չի՛ կարելի ասել՝ ժողովրդի քվեն ստացել եմ, ուրեմն ի՜նչ կուզեմ, կանեմ (տեսանյութ)

«Մեզ պետք է այնպիսի դատական համակարգ, որի կայացրած որոշումները կասկածներ չհարուցեն և հանրության մեջ ցնցումներ չառաջացնեն, մեզ խամաճիկային դատարաններ պետք չեն»,- սրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են` ասված գրեթե մեկ տարի առաջ: Իսկ օրերս էլ վարչապետը հայտարարեց, թե կոռուպցիայի հետ «գենետիկորեն անհամատեղելի» գործիչ է և կա քաղաքական կամք՝ արմատախիլ անելու կոռուպցիան: Այնուհետև հավելեց` Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա: Մինչդեռ ընդդիմությունը հակադարձում է՝ բերելով բազմաթիվ փաստեր: Մասնավորաբար, քաղաքական կոռուպցիայի վկայություն է համարում այն, ինչ կատարվում է Սահմանադրական դատարանի շուրջ. երեկ խորհրդարանն ընդունեց մի օրենք, որով ՍԴ անդամներին կենսաթոշակի գնալու համար պաշտոնապես կաշառք առաջարկվեց:

Իշխանությունը գնում է դատական համակարգի բարեփոխման ճանապարհո՞վ, թե պատերազմ է հայտարարել այդ համակարգի դեմ:

«Մենք» հաղորդաշարի հյուրը «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական ընկերության ղեկավար Լևոն Բաղդասարյանն է։

Մանրամասները՝ տեսանյութում