Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

Դեկտեմբերի 11-ին՝ Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 14-րդ նիստին միաձայն որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։