Կարո՞ղ է Փաշինյանը ճկուն դիվանագետ է, ուժեղ խաղացող՝ մենք չգիտենք (տեսանյութ)

Ադրբեջանը տարիներ շարունակ խոսել ու խոսում է Արցախն իր կազմում տեսնելու երազանքի մասին, հետո ընդլայնեց իր ռազմատենչ հռետորաբանության շրջանակները՝ դրանում ներառելով  «Զանգեզուրը, Երևանը ադրբեջանական հող է» հայտարարությունները: Ալիևյան ագրեսիվ հայտարարություններին հիմնականում մենք լուրջ չենք վերաբերվել, բավարարվել ենք դրանք ցնդաբանություն կամ ցինիզմ որակելով:

Սակայն օրեր առաջ Բրատիսլավայում երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ Ադրբեջանը շրջանառության մեջ դրեց առաջարկություններ, որոնք այլ բան չեն, քան այդ ցինիկ հռետորաբանությունից ծնված փաստաթուղթ:

Դրան ի պատասխան, իհարկե, լսվեց նաև Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեղին և կոշտ արձագանքը:

Ինչպիսին պետք է լինի հետայսու հայկական  կողմի կամ կողմերի դիրքորոշումը:

Արցախյան հիմնախնդրի ու դրան շաղկապված ներքաղաքական իրողությունների շուրջ  «Մենք» հաղորդաշարի եթերում զրուցեցինք Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում