Իրանական արբանյակն արձակումից հետո չի հասել ուղեծիր

Իրանին չի հաջողվել երկրամերձ ուղեծիր դուրս բերել իր տիեզերական արբանյակը։ Այս մասին այսօր հաղորդել է «Anadolu Ajansi»-ն։ Գործակալության տվյալներով, ձախողման պատճառ է դարձել թռիչքի երրորդ փուլում անհրաժեշտ արագության հասնելու արբանյակի անկարողությունը։

ԱՄՆ ներկայացուցիչները դատապարտել են Իրանի տվյալ փորձը, հայտարարելով, որ այն հակասում է ՄԱԿ ԱԽ-ի բանաձևին։

Թեհրանը, իր հերթին, հերքել է Վաշինգտոնի մեղադրանքները, նշելով, որ տիեզերական արբանյակի արձակումը չի հակասում Անվտանգության խորհրդի բանաձևերին։