Ինչի՞ց վախեցած Փաշինյանը շտապեց մեղադրանք առաջադրել Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Ամիսներ առաջ ԱՄՆ քաղաքական շրջանակների  ներկայացուցիչներից մեկը գոհունակությամբ ասել էր, թե Հայաստանում հետաքրքիր իրավիճակ է․ հետխորհրդային երկրներից միակն է, որտեղ կա կալանավորված նախագահ:  Հասկանալի է՝ նկատի ուներ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց դրսի քաղաքական շրջանակների համար ավելի հետաքրքիր դարձնել մեր երկրը և հեղափոխական  փոթորիկներով հարուստ այս տարվա ավարտին մի կրակոց ևս արձակեց․ մեղադրանք առաջադրվեց  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Դա  գնահատվեց այսպես` իշխանությունը կրակեց իր վերջին փափուշտը: Չնայած` ի՞նչ  իմանաս, անկանխատեսելի իշխանության ու անկանխատեսելի վարչապետի պարագայում գուցե այլ  պայթյուններ լսելու առիթ և՞ս ունենանք: Տա Աստված, որ այդ պայթյունները չվտանգեն մեր պետությունը:

«Մենք» հաղորդաշարի հյուրը  ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն է։

Մանրամասները՝ տեսանյութում