Խայտառակ, բայց սպասելի ավարտ․ Մարգարիտա Պախնոտսկայան Ռուսաստանի՝ միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից զրկվելու մասին

Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը` WADA-ն, Ռուսաստանին  չորս տարով զրկել է միջազգային մրցաշարերի, Օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունքից: Այս մասին գրել է «ՌԻԱ Նովոստին»։

Շվեյցարական Լոզանում ընթացող կոմիտեի նիստի ժամանակ Ռուսաստանին զրկելու որոշումն ընդունվել է միաձայն: Ռուս մարզիկներն իրավունք չեն ունենա հանդես գալու Ռուսաստանի դրոշի ներքո, ինչպես նաև աշխարհի առաջնություններ հյուրընկալելու իրավունքից:

«Ամեն ինչ խայտառակ, բայց սպասելի ավարտ ունեցավ: WADA-ի գործադիր կոմիտեն ընդունեց բոլոր առաջարկությունները, դրանք ընդունվեցին միաձայն, չկար մեկը, ով դեմ լիներ կամ աջակցեր»,- «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ,  ասել է Ռուսաստանի հակադոպինգային գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Մարգարիտա Պախնոտսկայան:

Այս որոշման հիմք են հանդիսացել Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայում հայտնաբերված խարդախությունները, որոնցով փորձ է արվել կոծկել ռուսաստանցի մարզիկների դոպինգ թեստերի դրական արդյունքները (2012-2015 թվականների):