Պուտինը և Զելենսկին Փարիզում այսօր առանձին հանդիպում կունենան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու երկկողմ հանդիպումը ծրագրված է այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Փարիզում, Ելիսեյան պալատում, «նորմանդական քառյակի» համաժողովից հետո:

«ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ հանդիպումը կկայանա առանց ժամանակային սահմանափակման։

Ղեկավարները գազի հարցը քննարկեն, թե ոչ՝ չի հստակեցվում, բայց հայտնի է, որ հանդիպմանը ռուսական կողմից ներկա կլինեն «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը և էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Ռուսաստանը ներկայացնելու են նաև Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը: