Պետք է ձևավորենք բարեկամ և դաշնակից ժողովուրդների հայաստանակենտրոն բևեռ

Հայաստանը, պատկերավոր ասած, մի ոտքով գտնվում է Առաջավոր Ասիայում, իսկ մյուսով՝ Կովկասում, և այս տարածաշրջանի գրեթե բոլոր՝ հատկապես պետականազուրկ տեղաբնիկ ժողովուրդները մեզ նայում են որպես նշանակալի քաղաքական և մշակութային պատմական դերակատարություն ունեցած ազգի։

Հետևաբար, ներկայի և ապագայի Հայաստանի գաղափարի բարձրագույն պատկերացումներից մեկը, ըստ իս, անպայմանորեն իր մեջ պետք է ներառի մեր այդ դերակատարության վերստանձնումը, որի արդյունքում մենք՝ որպես ազգ և պետական միավոր, միտված կլինենք ձևավորելու բարեկամ և դաշնակից ժողովուրդների հայաստանակենտրոն բևեռ։

Այո՛, այս գաղափարի իրականացումը պահանջելու է չափազանց ծանր և քրտնաջան աշխատանք, սակայն հայտնի ճշմարտություն է նաև, որ նույնիսկ աննշան հաջողության անհնար է հասնել առանց ծրագրված աշխատանքի։

Երևանում ավարտվեց Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդներին նվիրված միջազգային գիտաժողովը, իսկ մենք գիտական և հասարակական մակարդակներում ապացուցեցինք, որ ունակ ենք գնալու այդ ուղղությամբ։

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

Հայաստանը, պատկերավոր ասած, մի ոտքով գտնվում է Առաջավոր Ասիայում, իսկ մյուսով՝ Կովկասում, և այս տարածաշրջանի գրեթե…

Опубликовано Vardan Voskanyan Суббота, 7 декабря 2019 г.