Իշխանության նոր մեթոդները` այլասերումների օրինականացման դաշտում

Ստամբուլյան կոնվենցիան մի փաստաթուղթ է, որի վավերացմամբ կչեզոքացվեն այն բոլոր արգելքները` օրենսդրական, բարոյական, հոգեբանական, որոնք խանգարում են այլասերված բարքերի հախուռն ներմուծմանը մեր երկիր: Սակայն իշխանությունը միայն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ճանապարհով չէ, որ գնում է:

2018-ի իշխանափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի թիմը, որում զգալի դերակատարում ունեն արտաքին ուժերից ուղղորդվող անձինք, (դրանք մեր հասարակությանը հայտնի են «սորոսականներ» անվամբ և տարիներ շարունակ արտաքին պատվերով Հայաստանում իրականացրել են պետականաքանդ ծրագրեր), ձեռնամուխ են եղել օրենսդրական դաշտում այնպիսի փոփոխությունների իրականացման, որոնք դուռ կբացեն այլասերումների առաջ: Կօրինականացվեն միասեռական ամուսնությունները, կընթանա երեխաների որդեգրման վտանգավոր գործընթացը, կկազմաքանդվի հայ ընտանիքը, կոչնչանան մեր ազգային արժեքները, ավանդույթները:

Նկատենք, որ այս նպատակների իրականացման համար իշխանության օրակարգում ոչ միայն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն է, այլև գործող մի շարք օրենքներում փոփոխություններ մտցնելը: Դրանք հայկական պետականությունը հարվածի տակ դնող նախագծեր ու կոնվենցիաներ են:

Այսպիսով, այլասերումների օրինականացման գործընթացը Հայաստանում մտնում է եզրափակիչ փուլ:

Ո՞ր օրենքներում  և ի՞նչ փոփոխություններ են պատրաստվում իրականացնել:

Իշխանությունը` տեսնելով, որ հասարակության մեջ կա մեծ ընդվզումը Ստամբուլյան կոնվենցիա կոչված փաստաթղթի հանդեպ, և մտավախություն ունենալով, որ դրա վավերացման գործընթացը կարող է ձախողվել, որդեգրել է մեկ այլ մարտավարության: Իսկ դա հետևյալն է. Ստամբուլյան կոնվենցիայից հանել առանձին կետեր կամ հասկացություններ և դրանք ներմուծել արդեն իսկ գործող օրենքների մեջ: Սա մտածված, հաշվարկված հստակ քայլ է. այդ կերպ պետականությունը քանդող նորմերը կտարրալուծվեն ողջ օրենսդրության մեջ: Կարճ ասած` երկիրը պայթեցվում է հիմքից:

Իշխանությունն այսօր զբաղված է Ստամբուլյան կոնվենցիայի խնդրահարույց երեք հոդվածները` 3-րդը, 12-րդը և 60-րդը, գործող օրենքներում ամրագրելու գործով:

Այդ մարտավարական քայլերից մեկը «զուգընկեր» հասկացողության ամրագրումն է օրենքներում: Նշվում է` զուգընկերներ, ու չի հստակեցվում, թե զուգընկեր ասելով ի՞նչ սեռի անձանց նկատի ունեն` հակառա՞կ, թե միևնույն: Եվ դա արվում է պարզ պատճառով. տեղ է թողնվում միասեռական ամուսնությունների համար:

Վերջերս Զարուհի Բաթոյանը յուրօրինակ ձևով փորձեց արդարացնել օրենսդրության մեջ «զուգընկեր» բառի օգտագործումը, ասելով, թե հայոց լեզվում չկա սեռերի հասկացություն: Սա ոչ միայն խոսում է տիկնոջ` հայերենի չիմացության, տգիտության մասին, այլև փաստում, որ նա զբաղված է միասեռականության քարոզով և հանուն այլասերված բարքերի քարոզման՝ իշխող ուժի պաշտոնատար անձը դիմում է մանիպուլյացիայի:

Իրականությունն այն է որ «ամուսին» և «կին» բառերը չեզոք`«զուգընկերներ» հասկացուղությամբ փոխարինելու նպատակը նույնասեռ ամուսնությունների օրինականացումն է: Հիշեցնենք, որ աշխարհում ևս համասեռակաների քարոզիչների պահանջը հե՛նց դա է` «ամուսին», «կին» բառերը փոխարինել «զուգընկերներ» հասկացողությամբ, ինչպես նաև «մայր», «հայր» բառերը փոխարինել ընդհանուր «ծնող» բառով: Այդ նպատակով իշխանությունը պատրաստվում է փոփոխություն իրականացնել «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքում` ավելացնելով «զուգընկեր» բառը:

Մյուս փոփոխությունը նախատեսվում է կատարել Քրեական օրենսգրքում: Ներկայացնել է նոր նախագիծ: Իշխանությունը դրան ակտիվորեն նախապատրաստվում է. նպատակ ունեն մինչև տարեվերջ ընդունել: Այստեղ էլ ուզում են կատարել հետևյալ փոփոխությունը` քրեական պատիժ սահմանել սեռական կողմնորոշման հիմքով խտրականության համար:

Ի՞նչ է սա նշանակում. «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն այսպես է մեկնաբանում. «Մի կողմից բերում են միասեռականության հաստատման համար հիմքեր ստեղծող օրենքներ, մյուս կողմից` փորձում սաստել այն մարդկանց, ովքեր կհամարձակվեն դեմ խոսել այլասերումներին: Նման օրենքի ընդունումից հետո, եթե միասեռականությունն անվանենք այլասերում, դա կդիտվի խտրականություն ու քրեորեն պատժելի քայլ»:

Ի դեպ, մինչ մենք պայքարում ենք տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի ու դրանից պոկված հասկացությունները տարբեր օրենքներում ամրագրելու դեմ, հոկտեմբերին կառավարությունը սուս ու փուս սղղացրեց սեռական բռնություններից երեխաների պաշտպանության մասին ինչ-որ կոնվենցիա: Ասում են` ուզում ենք պաշտպանել մեր երեխաներին սեռական բռնություններից, բայց իրականում այս կոնվենցիայով փաստելու են, որ կարող են լինել նաև միասեռական երեխաներ:

«Ես դա անվանում եմ մանկապիղծների պաշտպանության կոնվենցիա: Հոդված 2 –ում գրված է`կարող են լինել նաև միասեռական երեխաներ: Սրա շուրջ է կառուցվում ողջ օրենսդրական դաշտը»,- նկատում է Հայկ Այվազյանը, և հավելում, որ եթե կան միասեռական երեխաներ, կնշանակի դպրոցում պետք է լինի համապատասխան սեռական դաստիարակություն, համապատասխան հաղորդումներ, որոնցով միասեռական երեխաներին կտրվի համապատասխան տեղեկատվություն: «Իրականում միասեռական երեխա չի լինում, երեխան այդպիսին կարող է դառնալ, երբ նրան պղծում են, քարոզչական ներգործությամբ ազդում նրա վրա ու այլասերում»,- ասում է Հայկ Այվազյանը:

Ինչպես ասացինք, այս օրենքների ու կոնվենցիաների ընդունման ջատագովները իշխանությունն է և եվրոպական կառույցներից, հիմնականում, Սորոսի հիմնադրամներից ֆինանսավորվող հկ-ները: Եվ սրանք հիմա «երախները» բաց սպասում են, թե օրենսդրական դաշտում երբ կամրագրվեն հիշյալ փոփոխությունները, որպեսզի անցնեն իրենց ագրեսիվ քայլերին: Իսկ այդ քայլերի շարքում են` այլասերման քարոզը, դպրոցներում սեռական դաստիարակության ծրագրերի ներմուծումը, երեխաների որդեգրումը, ապաստարաններ: Ի դեպ ապաստարան կոչվածը իրականում երեխաների վրա փող աշխատող` բիզնես կառույցներ են: Դրանք հիմնականում գտնվում են մասնավոր անձանց ձեռքում: Մասնավոր+պետություն համաձայնության վրա հիմված համակարգում գործում է հետևյալ սկզբունքը` «մենք ձեզ երեխա, դուք մեզ փող, ու շա՜տ փող»:

Տարիներ շարունակ մեր իրականության մեջ ազգային արժեքներ` եկեղեցի, հայ ընտանիք, ամեն մի հայկականը քննադատելու, սևացնելու գործին լծված գրանտակեր կազմակերպությունների համար եկել է երանելի պահը: Նրանց զգալի հատվածը այսօր իշխանություն է, ասել է, թե տիրապետում են հստակ պետական լծակների և կարող են ավարտին հասցնել իրենց սև գործը` ընտանիքի եվրոպական աղճատված մոդելի ներդրումը մեր երկրում:

Այս ամենը տեղի կունենա, եթե մենք թույլ տանք, եթե չարթնանա մեր ժողովուրդը, եթե արժեհամակարգային պայքարում չլինի միասնություն:

Արմինե Սիմոնյան