Սպիտակում հանդիսավորությամբ բացվեց Քըրք Քըրքորյանի կիսանդրին

ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում հանդիսավորությամբ բացվեց ամերիկահայ գործարար, բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, հոգևորականներ, հյուրեր: Արձանի հեղինակը քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանն է: